top of page

«Հույսն արժեք չունի, եթե այն չի ամրապնդվում պատասխանատվությամբ, ազգային ոգով և պետական մտածողությամբ». Մհեր Մելքոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 hours ago
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամանորն ու Սուրբ Ծնունդը մեզ հիշեցնում են հույսի և վերածննդի կարևորությունը։ Բայց 2025 թվականը ցույց տվեց, որ հույսը ոչ մի արժեք չունի, եթե այն չի ամրապնդվում պատասխանատվությամբ, ազգային ոգով և պետական մտածողությամբ։ 2025 թվականը եղել է ծանր մարտահրավերներով լի տարի՝ փորձության ենթարկելով մեր պետականությունը, անվտանգությունը և ազգային արժանապատվությունը։


Հայաստանի պատմությունը կերտվել է պայքարով, պահվել՝ զոհողություններով, և պահպանվում է՝ մեր ժողովրդի ամուր կամքով։ Մեր ազգային միասնությունը, մեր սերը Հայրենիքի հանդեպ և մեր վճռականությունը թույլ են տալիս հաղթահարել ամենադժվար իրավիճակները և պաշտպանել անկախությունը։


Մենք պարտավոր ենք հիշել մեր Հայրենիքի համար նահատակված հերոսների սխրանքները և խոնարհվել նրանց հիշատակի առաջ։ Մենք պարտավոր ենք գնահատել մեր զինվորների նվիրումը, ովքեր այսօր կանգնած են սահմանին՝ պաշտպանելով մեր Հայրենիքը և մեր ապագան։ Հայրենիքը չի պահվում միայն խոստումներով կամ ցանկություններով․ այն պահվում է հայրենասիրությամբ, վճռականությամբ և ճշմարտության համար պայքարով։


Այս տոնական օրերին թող մեր սրտերը լցվեն ոչ միայն ուրախությամբ, այլև ազգային կամքով՝ շարունակելու պայքարը Հայրենիքի համար, պահպանելու արժանապատվությունը և կերտելու ուժեղ, պատասխանատու, արդար և միացյալ պետություն։ Թող 2026 թվականը դառնա ազգային վերածննդի, համախմբման և հաղթանակի տարի, և թող մեր Հայրենիքը միշտ մնա ուժի, արժանապատվության և ազատության խորհրդանիշ։


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։


Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին»։

 
 
1/2567
bottom of page