Եվրոպական երկրները կարող են մինչև 15,000 զինվորական ուղարկել Ուկրաինա.
- Elen Hovsepyan

- 4 hours ago
- 1 min read

Եվրոպական մի քանի երկրներ իրենց զինվորականներին «ցանկացողների կոալիցիայի» շրջանակներում Ուկրաինա ուղարկելու ծրագրեր են պատրաստել՝ հնարավոր հրադադարը վերահսկելու համար: Այս մասին հայտնել է Die Welt թերթը՝ հղում անելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրներին։
«Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագրերն արդեն վերջնականապես մշակվել են: Դրանք հիմնականում պատրաստվել են բրիտանական և ֆրանսիական զինված ուժերի ռազմական փորձագետների կողմից՝ Բրյուսելի հետ համագործակցությամբ», - նշել է աղբյուրը: Աղբյուրի տվյալներով՝ եվրոպական երկրները կարող են հրադադարի համաձայնագրի կնքումից հետո առաջին վեց ամիսների ընթացքում Ուկրաինա ուղարկել 10,000-ից 15,000 զինվորական:
Ավելին, «Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են մասնակցել հրադադարի վերահսկմանը՝ առանց ՄԱԿ-ի կամ ԵՄ մանդատի», - նշել է աղբյուրը:




















