top of page

Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժած

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 45 minutes ago
  • 1 min read
ree

Հունվարի 1-ին, ժամը 03։30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական


 կենտրոն։

Բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը։

 
 
1/2566
bottom of page