Ռուսամետ նախկին նախագահ Ռումեն Ռադևի կուսակցությունը հաղթել է Բուլղարիայի ընտրություններում

Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ձայների հաշվարկի թարմացված արդյունքները. ապրիլի 20-ի ժամը 08:00-ի դրությամբ մշակվել է արձանագրությունների 78,24%-ը: Ռուսամետ նախկին նախագահ Ռումեն Ռադևի «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունը հավաքել է ձայների 44,48%-ը: Այս մասին հայտնում է Forbes-ը։
Երկրորդ տեղը զբաղեցնում է արևմտամետ «Շարունակում ենք փոփոխությունները - Ժողովրդավարական Բուլղարիա» բլոկը՝ 13,65%-ով, երրորդը՝ «ԳԵՌԲ-ՍԴՍ» կոալիցիան է, որը ստանում է 13,18%։
Ազգային ժողով են անցնում նաև «Վերածնունդ» կուսակցությունը (4,43%) և «Իրավունքների և ազատությունների շարժումը» (5,86%): Միևնույն ժամանակ, Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը («ԲՍԿ - Միացյալ ձախեր») չի հաղթահարում անցողիկ շեմը՝ հավաքելով 3,03%:
Միևնույն ժամանակ Ռադևը նշել է, որ երկիրը կշարունակի շարժվել եվրոպական կուրսով, սակայն ընդգծել է քննադատական մտածողության և պրագմատիզմի անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Եվրոպան դարձել է սեփական ամբիցիաների պատանդը՝ լինելու բարոյական առաջնորդ նոր կանոններով։




















