Մի´ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից. ամենագործուն և արդյունավետ միջոցը պատվաստվելն է. Անահիտ Ավանեսյան
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read

Աշնան սեզոնին բնորոշ նկատվում է սուր շնչառական վարակների աճ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սեզոնային գրիպի տարածման կանխարգելման ամենագործուն և արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Այս տարի սեպետեմբերի 8-ից պատվաստանյութը առկա է , թե´պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, թե´ շարժական կետում:
Մի´ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից, որը բավական ծանր է ընթանում հատկապես 6 ամսականից 5 տարեկան երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ:
Աշխատանքից բացակայելու խնդիր ունեցող անձանց համար պատրաստ ենք նաև 50 հոգու հավաքագրման պարագայում շարժական թիմի միջոցով կազմակերպել պատվաստումերը աշխատանքի վայրում:
Կազմակերպչական հարցերի համար կարող եք զանգել 012808083(2013):
Երեք կարևոր խորհուրդ գրիպից պաշտպանվելու համար.
Պատվաստվել
Հագնվել սեզոնին համապատասխան
Պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդ անձանց` նաև կրել դիմակ»: