top of page

Մաhվան կարուսել. ո՞վ է պատասխան տալու 6-ամյա երեխայի մաhվան համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 13
  • 1 min read
ree

Այսօր առավոտյան ծանր լուր ստացվեց Բյուրեղավանից. երեխա է մահացել, ով մոտ մեկ շաբաթ առաջ ծանր վնասված է ստացել խաղահրապարակում:

Վեց օր ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում գտնվելուց հետո 6-ամյա երեխան մահացել է. 

«Երկնքում ևս մեկ հրեշտակ ավելացավ՝ Արցախի կարոտը սրտում։ Հոգիդ լույսերի մեջ թող ճախրի, Արոկա բալա…»,- հայտնել էր «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։      

Դեպքը, ինչպես նշեցինք, տեղի է ունեցել Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում. մետաղական կարուսելի ծանր կոնստրուկցիան շուռ է եկել երեխայի վրա, գլուխը վնասել: Ովքե՞ր են պատասխանատու այս ողբերգության համար: 

Mediahub-ի հետ զրույցում Բյուրեղավանի համայնքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցված, նախաքննություն է ընթանում, լրացուցիչ ասելիք չունեն։ Այլ մանրամասներ լրատվության վարչությունից չցանկացան հայտնել։                                                              

Էմմա Մարտիրոսյան

 
 
1/2519
bottom of page