top of page

Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 20, 2024
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի կապիտուլյացիայից հետո պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ զդմիտրի Մեդվեդևը։

«Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկու ճակատագիրը մեզ համար միևնույն չէ։ Նա  պետք է ձերբակալվի և դատարանի առջև կանգնի՝  Ռուսաստանի քաղաքացիների և ուկրաինացիների դեմ հանցագործությունների համար։ Հանցագործին ձերբակալելու անհնարինության դեպքում նրա նկատմամբ պետք է կիրառվեն ահաբեկիչների դեմ գործադրվող կանոնները։ Հենց այդպիսի ճակատագիր է բաժին հասել Զելենսկու հոգևոր հայր Ստեպան Բանդերային»,- ասել է Մեդվեդևը։

bottom of page