top of page

Վարչապետի հետ քննարկել ենք իրավիճակը. շարժման մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 21, 2024
  • 1 min read


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմադիրները Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով։

«Նույն մարդիկ են, նույն օրակարգն է, նույն նպատակը, ինչո՞ւ պետք  է մենք նոր էմոցիաներ ունենանք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՔՊ-ականներն իրավիճակը քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Բայց  շատ ավելի զբաղված ենք սահմանազատման, սահմանագծման ու այլ գործերով»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ անհնար է, որ որևէ իշխանություն, այդ թվում՝ նաև իրենք, հարյուր տոկոսանոց աջակցություն ունենան։

«Մենք մեր աշխատանքն էլ ավելի պետք է ուժեղացնենք»,- ասաց նա։

Սիմոնյանը ընդդիմադիրների շարժման մեջ որևէ արտառոց բան չի տեսնում։

«Բոլոր երկրներում էլ պետք է լինի ընդդիմություն, առաջարկի իր օրակարգը, հանրության մի մասն էլ պետք է սատարի»,- ասաց նա։

1/2119
bottom of page