top of page

Բռունցքով հարվածել են 13-ամյա հոբելյարի ծննդյան առիթի գումարը չտված 14-ամյա տղայի որովային, ապտակել դեմքին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 18
  • 1 min read

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի ոստիկանության տարածքային բաժիններից մեկում տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա հոբելյարի ծննդյան կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար ծագած վիճաբանության ընթացքում 17-ամյա անչափահասը երկու անգամ բռունցքով հարվածել է 14-ամյա տղային որովայնին։


Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզել են նաև, որ 14-ամյա տղայի դեմքին նաև հոբելյարը և 10-ամյա մեկ այլ երեխա մեկական անգամ ապտակել են՝ պատճառելով ֆիզիկական ցավ:


Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

1/2123
bottom of page