top of page

Քամալա Հարիսն աջակցությամբ գերազանցում է Թրամփին չորս տատանվող նահանգներում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 31, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին զիջում է այն յոթ նահանգներից չորսում, որոնք, հավանաբար, կորոշեն նոյեմբերին նախագահական մրցավազքը:

Դրա մասին են վկայում Bloomberg-ի և Morning Consult-ի անցկացրած հարցման՝ երեքշաբթի հրապարակված արդյունքները։

Հարրիսը Թրամփի նկատմամբ առավելություն ունի Արիզոնայում (հարցվածների 49%-ն ընդդեմ Թրամփի 47%-ի), Վիսկոնսինում (հարցվածների 50% -ն ընդդեմ Թչամփի 47%-ի), Միչիգանում (հարցվածների 53%-ն ընդդեմ Թրամփի 42%-ի), Նևադայում (հարցվածների 47%-ն ընդդեմ Թրամփի 45%-ի)։

Ջորջիա նահանգի բարձրագույն պաշտոնի հավակնորդները ստացել են նույն մակարդակի աջակցությունը (47%): Թրամփն գերազանցել է Հարիսին Փենսիլվանիայում (հարցվածների 50%-ն ընդդեմ  Հարիսի 46%-ի) և Հյուսիսային Կարոլինայում (հարցվածների 50%-ն ընդդեմ Հարիսի 46%-ի):

Ընդհանուր առմամբ, Հարրիսը Թրամփին գերազանցել է 1 տոկոսային կետով՝ հարցվածների 48%-ն  ընդդեմ Թրամփի 47%-ի։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի սկզբին 2 տոկոսային կետով պարտվել էր Թրամփին Bloomberg-ի անցկացրած և հրապարակված նույն հարցման արդյունքում (Բայդենի  օգտին քվեարկածների 47%-ն ընդդեմ Թրամփի 45%-ի)։

Հարցումն անցկացվել է հուլիսի 24-28-ը։ Հարցմանը մասնակցել է գրեթե 5 հազար ամերիկացի ԱՄՆ  յոթ նահանգներից։ Սխալմունքը կազմել է 1 տոկոսային կետ։

bottom of page