top of page

«Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

«Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:


Հրամանատարը վճռական է տրամադրված: Այսպիսի կամք և ոգի ունեցող մարդուն անհնար է ընկճելը:

Աշոտ Մինասյանը թե՛ որպես արցախյան պատերազմի լեգենդ, թե՛ որպես մտավորական, բացառիկ կերպար է: Ժամերով զրուցելուց հետո դժվարությամբ ես կարողանում նրան հրաժեշտ տալ:

Մինասյանը պատերազմի ժամանակ մշտապես օրինակ է ծառայել բոլորին՝ իր ընտանիքի հետ առաջինը նետվելով մարտի դաշտ: Մարտական գործողությունների ընթացքում էլ, ցավոք, կորցրել է երկու եղբայրներին:

Հրամանատարն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում:

Ցավով եմ արձանագրում, որ այն, ինչ չի հաջողվել թշնամուն, արվում է այս իշխանությունների ձեռամբ:


Գառնիկ Դանիելյան

 
 
1/2555
bottom of page