top of page

Սովածի թեզը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 8, 2024
  • 1 min read
ree

Սովա՞ծ էր այս իշխանությունը մինչ իր՝ իշխանության գալը։

Սոցցանցերի քննարկումներում շատ ենք հանդիպում այդ գնահատականին՝  տեղ-տեղ համեմված կեղտոտ հին պատերի նկարներով, հիմիկվա թանկանոց շապիկ-վարտիքների սելֆիներով։ Թե բա՝ չէին տեսել պատից կախ, տեսան ճակտից կախ, դրա համար այսպես ու այսպես։Ես համոզված եմ, որ երևէ ասպարեզում տաղանդավոր մարդը իր հնարավորությունները այլում էլ կարող է օգտագործել ու երևակել՝ տաղանդը չես խմի։  Բայց նայում ես գրածներին, պարածներին, խաղացածներին, ասածներին,... չէ, ոչ թե այս իշխանությունները իրենց տեղում չեն, դրա համար ամեն ինչ կործանում են, այլ՝ նրանց ուղղակի տգետ են։ Եթե նույնիսկ հայրենասեր լինեին, նվիրված՝ Հայաստանին ու Արցախին, մեկ է՝ չէին կարող լավ իշխանություն լինել։ 

Սոված չեն, բայց քաղցի մեծ զգացումով են, միշտ։ Իրենց պատերը հին չէին ու չունենալուց չէին կեղտոտ՝ ուղղակի սրանք փնթի են՝ գործով, էությամբ, մտքերով։

Որքան աղքատ մարդիկ և մաքուր են, և... մաքուր։ Նույնիսկ չունենալով այնքան, որ օրվա հացը առնեն, հնարավորության դեպքում ուրիշին են օգնում։

Տարիներ առաջ մի ընտանիքի մասին կարդացի, որ աղքատության մեջ էին, ապրում էին տատիկի թոշակով։ Տատին լրագրոը հարցնում է՝ ինչ կուզեիր, ասում է՝ ամաչում եմ բան ուզեմ, բայց որ ալյուր լիներ, ինքս հաց կթխեի...։ Էս կնոջ հարսը խտացրած կաթ էր նվեր ստացել, տարել էր ուրիշի էր տվել, որ փոքր երեխա ունի։

Այնպես որ մի ասեք սրանք աղքատ են եղել։ Սովը մի բան է, քաղցը՝ մի քիչ այլ։ Քաղցը ուտելու, ունենալու պահանջն է՝ սոված լինես, թե չէ։

Այս իշխանությունները այրվում են քաղցի ու ուտելու ցուցամոլության, ուտելու իրավունքը ունենալու իրենց հնարած իրավունքների մեջ։Եթե ապրեին ուրիշ տեղ, մեզ հետ կապ չունենային, ազդեցության հնարավորություն չունենային, նույնիսկ խղճալ կարելի էր՝ մի անգամ ծնվես ու այսպես ագահ քաղցի մեջ ապրե՞ս։

Ա. Ո.

1/2548
bottom of page