top of page

«Չի կարելի անտեսել ռուսական վտանգը, պետք է կարգի բերել ՌԴ հետ հարաբերությունները»․ Թաթուլ Հակոբյան

Jun 22, 2025
1 min read

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհն էլ քանդվի՝ Իրանը մեր անմիջական հարևանն է և Հայաստանի կարևորագույն գործընկերներից:


Չի կարելի անտեսել ռուսական վտանգը: Ռուսաստանը մեր քթի տակ է: Նրա հետ էլ պետք է փորձենք կարգի բերել մեր հարաբերությունները:


Բայց նաև իրականություն է, որ տասնամյակներ քարոզվել է մեր պատմության կեղծիքներից մեկը, թե՝


ա/ Հայաստանը խաչմերուկ է, այն էլ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից փակ սահմաններով,


բ/ Հյուսիս-Հարավ առանցքը՝ Ռուսաստան-Հայաստան-Իրան:


Մեր դիվանագիտական ձախողումներից մեկն էլ այն է, որ մենք ձևավորում ենք կեղծ իրականություն, այդ կեղծիքի վրա կառուցում դիվանագիտություն, ավելի ճիշտ՝ լոբբինգ, և մեզ թվում է, որ ամեն ինչ ճիշտ է արված»:

 
 
1/3084
bottom of page