top of page

ՊՆ պատվիրակությունը՝ ՊՆ խոսնակի գլխավորությամբ Վիեննայում միջազգային համաժողովի է մասնակցել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 14, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին և 1999 թվականի Երկրորդ արձանագրության 25-ամյակին:

1/2452
bottom of page