top of page

Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Պուտինին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 8, 2024
  • 1 min read

Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա որոշի մեկնել Մեքսիկա՝ նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալությանը։ Այս մասին օգոստոսի 8-ին հայտնել է Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը, գրում է korrespondent.net-ը:



Ուկրաինացի դիվանագետները հույս են հայտնել, որ Մեքսիկայի կառավարությունը գիտի, որ «Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է», որի նկատմամբ ուկրաինացի երեխաներին առևանգելու և բռնի կերպով Ռուսաստան տեղափոխելու կասկածանքով կալանավորման հրաման է արձակվել Միջազգային քրեական դատարանի կողմից, որի իրավասությունն ընդունում է Մեքսիկան։



«Մենք հավատում ենք, որ Մեքսիկայի կառավարությունը ցանկացած դեպքում կհետևի ձերբակալության միջազգային օրդերին»,- ասված է նամակում։



Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Մեքսիկան Պուտինին հրավիրել է երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։



2023 թվականին ՄՔԴ-ն Պուտինին ձերբակալելու օրդեր է արձակել՝ նրան մեղադրելով Ուկրաինայից հարյուրավոր երեխաների ապօրինի արտաքսման համար, և այժմ Ռուսաստանի նախագահը կարող է կալանավորվել բոլոր այն երկրներում, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը։

1/2105
bottom of page