Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն ևս թանկացել է
- 12 hours ago
- 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է 376.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.71 դրամ (աճել է 1.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375.5 դրամով, վաճառվում է 378.5-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-442 դրամով, վաճառվում է 446–452 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.73-4.88 դրամով, վաճառվում է 4.95-5.14 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 374 դրամով, վաճառվում՝ 377.5 դրամով:
Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 445.5–446 դրամով:
Ռուբլին գնվում է 4.83 դրամով, վաճառվում է 4.90–4.93 դրամով:




















