top of page

«ՀՀ-ից օգտակար հազվագյուտ հանածոների արտահանումն ապահովվելու է ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակում». Նիկոլ Փաշինյան

Feb 9
1 min read

«Արձանագրել ենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը նպատակադրված են զարգացնել փոխշահավետ գործընկերությունը՝ կարևորագույն հանածոների, հատկապես հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման և մատակարարման շղթաների ապահովման ուղղությամբ։ Բնականաբար, անդրադարձել ենք նաև Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին և այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված երկարամյա աջակցության շարունակությանը, մասնավորապես՝ Հայաստանի պետական կառույցների հզորացման և նրանց կարողությունների զարգացման հարցերին։ Վերջինիս առնչությամբ կարևորել ենք նաև խաղաղության խաչմերուկ ծրագրերի զարգացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը»,- ԱՄՆ-ի փոխնախագահի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 
 
1/3084
bottom of page