Եղանակը Հայաստանում. վերջին շոգը

Օգոստոսի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +34+36։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+32,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +26+29,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +31+33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+29,
Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,
Տավուշում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +25+28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+35,
Արարատում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +35+37,
Արմավիրում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+19+21, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+28։