top of page

Իլոն Մասկը Ուկրաինայի նախագահին մեղադրել է «դաժանության և անմարդկայնության» մեջ

  • Mar 2, 2025
  • 1 min read

Միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության բարձրացման վարչությունը (DOGE), Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է «դաժանության և անմարդկայնության մեջ»։

Այսպես է միլիարդատերը մեկնաբանել երկու տարի առաջ արած իր գրառման վերահրապարակումը, որտեղ նա առաջարկում էր ընտրություններ անցկացնել Ուկրաինային կցված շրջաններում, պաշտոնապես ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, Ղրիմն ապահովել ջրով և հասնել Ուկրաինայի չեզոք դիրքին։

«Ավելի քան 2 տարի առաջ ես ասում էի, որ Ուկրաինան պետք է ձգտի խաղաղության կամ ծանր կորուստներ կրի և ոչնչի չհասնի։ Վերջինը Զելենսկիի ընտրությունն էր։ Հիմա նա ուզում է դա նորից անել։ Սա դաժան և անմարդկային է»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում։

 
 
1/2789
bottom of page