top of page

Վրաստանի ԿԸՀ-ն պատասխանել է «հայկական կարուսելի» մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը

Oct 29, 2024
1 min read

Վրաստանի ԿԸՀ-ն պատասխանել է «հայկական կարուսելի» մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը։

«Ընտրական տեխնոլոգիաներն աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են դիտորդական առաքելությունները, գործընթացին հետևող ԶԼՄ-ների ներկայացուցիչները»- հայտարարել է Վրաստանի ԿԸՀ-ն։

ԿԸՀ-ն հիշեցրել է, որ տեխնոլոգիաների ներդրումն իրականացվել է աշխարհի ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Էստոնիայում, Արգենտինայում, Ավստրալիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հայաստանում ընտրություններ անցկացնելու փորձ ունեցող «Սմարթմատիկ» ընկերության հետ համագործակցությամբ։

1/3084
bottom of page