Մոտ 1 ժամ է՝ ՀՀ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում
- Elen Hovsepyan

- 2 days ago
- 1 min read

Մոտ 1 ժամ է՝ ՀՀ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում, ABC Media-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը
«Փաստաթղթերի մասով մենք տրամադրել ենք, առաջին հարկում խուզարկությունը վերջացրել են, հիմա երկրորդ հարկում են: Սպասենք զարգացումներին: Այլ մեկնաբանություններ այս պահին չունեմ՝ հասկանալի պատճառներով: Հետո արդեն Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումները կհայտնեն: Դատարանի որոշումը կա խուզարկություններ իրականացնելու և փաստաթղթեր առգրավելու»,-ասել է նա:




















