top of page

Ուիթքոֆը կհանդիպի Զելենսկու ու եվրոպացի առաջնորդների հետ

  • Dec 13, 2025
  • 1 min read

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Բեռլինում կհանդիպի եվրոպացի առաջնորդների ու Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս իրադարձությունը կարևոր նշանակություն ունի Ուկրաինայում խաղաղության հասնելու Սպիտակ տան ջանքերի համատեքստում, գրում է The White Street Journal-ը։


Կիրակի և երկուշաբթի պաշտոնյան առանձին հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ։

Բեռլինյան հանդիպմանը սպասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մասնակցությունը։

Հիշեցնենք՝ Սպիտակ տունը վերջերս հայտարարել էր, որ Թրամփը կհամաձայնի պաշտոնական ներկայացուցիչ ուղարկել միայն այն դեպքում, եթե խաղաղության բանակցություններում «բավարար առաջընթաց» գրանցվի:

 
 
1/2700
bottom of page