Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 1 min read

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը նախատեսված է եղել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում թմրամիջոցի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակի միջոցով իրացնելու համար։