ԱՅՍՕՐ ԵՒՍ 2 ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ. ՈՎՔԵՐ ԵՆ ՆՐԱՆՔ
- Elen Hovsepyan
- 11 hours ago
- 1 min read
Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողները եղել են Երեւանի քաղաքապեարանում։ Քաղաքապետարանի աղբյուրները հայտնում են` ձերբակալվողները Կոմունալ բաժնից են։
ՀԿԿ-ից «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին. «Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»։
Տեղեկացանք նաեւ որ սա նոր քրեական գործ է, առնչություն չունի կաշառքի գործով անցնող մյուս պաշտոնյաների վերաբերյալ քրգործերի հետ։
Նշենք, որ վերջին ամիսներին ՀԿԿ-ն ավելի քան մեկ տասնյակ պաշտոնյաներ է ձերբակալել Երեւանի քաղաքապետարանից` կաշառքի մեղադրանքով։