Արաբկիրի՝ մեկ տարի առաջ կալանավորված թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի
- Elen Hovsepyan

- Aug 6
- 1 min read

Մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։ Factor.am-ի այս տեղեկությունը հաստատել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Ազատյանի պաշտպան Արթուր Պիվազյանը Factor.am -ին հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Մինչ այս խափանման միջոցների կիրառումն Ազատյանն ավելի քան 20 օր տնային կալանքի տակ է եղել։ Արամ Ազատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար։




















