«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ Գյումրու թիմը զբաղված են էժան պոպուլիզմով». Մեսրոպ Առաքելյան
- Elen Hovsepyan

- Nov 15, 2024
- 1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը և ՔՊ Գյումրու թիմը զբաղված են էժան պոպուլիզմովՄի քանի օր է Գյումրու ՔՊ թիմը ավետում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հարց ու պատասխանի արդյունքում լուծվել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատակազմի հարցը։Աշխատավարձերի վճարումը, ինչպես նաև ցանկացած բյուջետային ֆինանսավորման գործարք, իրականացվում է «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն։ Արդյունքում, եթե Նիկոլ Փաշինյանը ունեցել է որևէ միջամտություն հարցի լուծման մասով, ուրեմն օրենք է խախտվել, իսկ եթե ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում, ապա գործ ունենք հերթական էժան պոպուլիզմի հետ»։




















