top of page

Դատախազությունը պահանջում է Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 9, 2024
  • 1 min read
ree

Դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ մեղադրողը մեղադրական ճառով է հանդես եկել՝ պահանջելով մեղավոր ճանաչել Հրայր Թովմասյանին և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ Հիշեցնենք, որ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

1/2556
bottom of page