Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը՝ Էրդողանի նախագահությամբ կառավարության նիստի օրակարգում
Aug 11, 2025
1 min read

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի նախագահի նստավայրում տեղի կունենա նախարարների կաբինետի նիստ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի նախագահությամբ:
Նիստի օրակարգում է նաև Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագրի քննարկումը։
Անկարան գոհ է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացից։ Կանցկացվեն խորհրդակցություններ տարածաշրջանում հետագա կայունության ապահովման կարևորության վերաբերյալ։




















