top of page

Պատահար է տեղի ունեցել Պարույր Սևակի փողոցում, տուժած կա

  • May 3, 2025
  • 1 min read

Մայիսի 3-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և դիմային հատվածով կախվել դեպի շենքի բակային հատված. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

Շտապօգնության աշխատակիցներն ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 
 
1/2788
bottom of page