top of page

Հայկական պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլյացվածի չէին վերածվի, եթե չլիներ իշխանազավթումը. Արտակ Զաքարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 27, 2024
  • 2 min read
ree

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդաի անդամ Արտակ Զաքարյանը գրառում է արել՝ ներկայացնելով «անհերքելի փաստեր» 44-օրյա պատերազմի եւ այս իշխանությունների մասին:

Նա գրել է. «Անհերքելի դարձած փաստեր

2020թ. արյունալի պատերազմը չէր լինի, եթե 2018թ. ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Շուրջ 6000 զոհված հայորդիներ այսօր ողջ ու առողջ մեզ հետ կլինեին, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Արցախի հարցի խաղաղ լուծումն իրականացման գործընթացում կլիներ և Արցախի ինքնիշխան Հանրապետությունը (5+2 շրջաններով) միջազգայնորեն որոշակի կարգավիճակ ստացած կլիներ, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

«Զանգեզուրի միջանցք» հայաստանակործան ծրագիրն այսօր գոյություն չէր ունենա, եթե 2018-ին չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Հայաստանի ինքնիշխան տարածքներն այսօր օկուպացված չէին լինի, եթե ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Ադրբեջանն ու Թուրքիան հայությանն այսպես նսեմացնելու ոչ մի շանս չէին ունենա, եթե ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Իրական խաղաղությունն այսօր կայուն, երկարաժամկետ ու արժանապատիվ կլիներ, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Հայ ժողովուրդն այս աստիճան պառակտված, հուսալքված ու մոլորված չէր լինի, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Այսօր տեղի ունեցող համաշխարհային զարգացումներում Հայաստանն ավելի պաշտպանված ու կարևոր գործոն կլիներ, եթե 2018-ին չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Հայկական երկու պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլյացվածի չէին վերածվի, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

2018թ.-ին խաբված ամբոխն իր ազգակործան «առաջնորդի» հետևից դուրս եկավ իր իսկ սեփական պետության դեմ ու բերեց այս պատերազմը: Ամբոխը դուրս եկավ իր ժողովրդի լավագույն մասի արյուն-քրտինքով ազատագրված ու պահած Արցախի դեմ: Դուրս եկավ իր ժողովրդի արժանապատվության, իր իսկ անվտանգության, իր անկախության, իր երեխաների ապագայի դեմ:

Սերժ Սագսյանի պես բազմափորձ և լայնախոհ ղեկավարին Նիկոլ Փաշինյանով փոխարինող ցանկացած ժողովուրդ՝ կհայտնվեր նմանատիպ վիճակում, ինչպիսին այժմ մենք ենք:

Այսօր 44-օրյա արյունալի պատերազմի 4-րդ տարելիցն է: Վերքերը շատ խորն են, արյունահոսող ու աննկարագրելի ցավոտ: Մենք, որպես հասարակություն՝ դասեր քաղե՞լ ենք արդյոք: Խիստ կասկածում եմ:

44-օրյա պատերազմում Նիկոլին վստահելով և «հաղթելու ենք» գոչելով՝ դավադրաբար քշվեցինք դեպի պարտության: Դրանից հետո «ապագա կա» գոչելով կորցրեցինք ամբողջ Արցախն ու Հայաստանի այլ տարածքներ:

Այժմ Նիկոլի հորինած «խաղաղության խաչմերուկ» գոչելով նոր դավադրություն են նախապատրաստում հաջորդ՝ ավելի խոշոր պատերազմը ստանալու համար»:

1/2456
bottom of page