top of page

Փաշինյան. Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 14, 2024
  • 1 min read

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ երբ հայրենիք և պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետևյալ մի միտքը հոլովվեց.

Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, և հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով:Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը մոռացվել...»։

1/2089
bottom of page