top of page

Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում ձևավորվել է օրենքների փաթեթ. «Ստամբուլյան կոնվենցիա... այո, բայց այս պրոցեսը դրա հետ կապ չունի»

  • 2 hours ago
  • 1 min read


Կառավարության նիստում քննարկվեց «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։  Հիմնական զեկուցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ «Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի» կողմից սկսվել է լայնամասշտաբ արշավ բռնության դեմ պայքարի ուղղությամբ, որի նպատակն է  կանխարգելել բռնությունն ի սկզբանե ընտանիքում, ընթացիկ դեպքերով իրականացնելու արդյունավետ քննություն, ձևավորելու 0 հանդուրժողականության հասարակության շրջանում բռնության նկատմամբ։ 

«Այս արշավի շրջանակներում է ձևավորվել փաթեթը, հեղինակն են Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանն ու Ծովինար Վարրդանյանը»,- ասաց Ա. Սարգսյանը։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց. «Փորձ է արվում ասել՝ Ստամբուլյան կոնվենցիա և այլն, և այլն։ Ստամբուլյան կոնվենցիա... այո, բայց պետք է արձանագրել, որ այս պրոցեսը դրա հետ կապ չունի, կապ ունի կոնկրետ այն իրավիճաների հետ, որի հետ մենք առերեսվել ենք»։ 

 
 
1/3053
bottom of page