top of page

«Ինտեր»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին. Հենրիխ Մխիթարյանը կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 18 hours ago
  • 1 min read

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալեց «Բարսելոնա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը:

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների սխալից օգտվելով և արագ հակագրոհելով` «Ինտեր»-ին առաջ մղեց Լաուտարո Մարտինեսը:

Առաջին կեսի վերջին րոպեներին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը` Պաու Կուբարսին, սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոններն, ու նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հական Չալհանօղլուն:  

Երկրորդ կեսի մեկնարկին` 54-րդ րոպեին, Էրիկ Գարսիան խփեց «Բարսելոնա»-ի առաջին գնդակը: Իսկ ընդամենը 6 րոպե անց Դանի Օլմոն վերականգնեց հաշվի հավասարությունը` 2:2: 

Հանդիպման 88-րդ րոպեին «Բարսելոնա»-ն խփեց նաև 3-րդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ռաֆինյան:  Երբ թվում էր, թե կատալոնացիներն արդեն եզրափակչում են, կրկնվեց առաջին խաղի սցենարը` հանդիպման ավելացված ժամանակում «Ինտեր»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Գոլը խփեց Աչերբին` 3:3: 

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակի մեկնարկն ավելի հաջող էր «Ինտեր»-ի համար։ 99-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դավիդե Ֆրատեզին։ 

Խաղի մնացած ժամանակահատածում թիմերը մի քանի անգամ փոխանակվեցին գրոհներով, բայց հաշիվը չփոխվեց։ Ընդհանուր դիմակայության 7-6 հաղթեց «Ինտեր»-ը և նվաճեց եզրափակչի ուղեգիր։ 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 79-րդ րոպեին:

Կիսաեզրափակիչ մյուս հանդիպումը կկայանա մայիսի 7-ին` կմրցեն ՊՍԺ-ն ու «Արսենալ»-ը: Այս թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն: 

1/2104
bottom of page