top of page

Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել

May 7, 2025
1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, որի արդյունքում ձերբակալվել է 9 ոստիկան:

Հակակոռուպցիոն կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ ոստիկանները ձերբակալվել են հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ 

Կոմիտեից հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։

Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ կոմիտեից չեն հայտնում։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։

 
 
1/3084
bottom of page