Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում բոյկոտ է. ինչո՞ւ են աշակերտներն ու ծնողները բողոքում
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
MediaHub-ին ահազանգում են Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ծնողները. դպրոցի տնօրենին՝ Նատալյա Ստեփանյանին ազատում են աշխատանքից, նրա տեղը նոր տնօրեն են բերում։
«Երեխաները լացում են, ծնողներն անհանգստացած են, գնում են երեխաներին վերցնեն դպրոցից, ապա բոյկոտեն և բողոքեն»,– մեզ հետ զրույցում նշեց ծնողներից մեկը։
Ծնողների փոխանցմամբ՝ տնօրենը, որն այս պահին ԺՊ է, բավականին երկար ժամանակ էր զբաղեցնում այդ պաշտոնը, բոլորը սիրում են նրան և չեն հասկանում, թե ինչո՞ւ են ազատում աշխատանքից տնօրենին:
Դպրոցում այս պահին խառը իրավիճակ է, ծնողներն ու երեխաները բոյկոտում են և չեն ցանկանում տնօրենն ազատվի աշխատանքից։ Ըստ էության, դպրոցում դասապրոցեսը խաթարվել է:
Նշենք, որ ինչպես ծնողներից մեկն ասաց MediaHub-ին, ուսուցիչներից շատերը հայտարարել են, որ եթե տնօրենը փոխվի, ապա իրենք դիմում կգրեն՝ չեն ցանկանում մնալ դպրոցում, եթե տնօրենին հեռացնեն։
Մենք տեղեկացանք, որ երեկ տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, գործող տնօրեն Նատալյա Ստեփանյանը չի ընտրվել։
Ի դեպ, մեզ հիշեցրեցին, որ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում է սովորել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մարիաննա Արամյան