Ընդդիմադիր պատգամավորներն ամեն անգամ իրենց փաստարկված ելույթներով դեմ առ դեմ բացահայտում են Փաշինյանի բոլոր ստերը, և զրոյացնում նրա իշխանության մնալու հիմքերը․ Սաղաթելյան
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տվյալ դեպքում Քրիստինե Վարդանյանը և Աննա Գրիգորյանը փաստերով և քաղաքական գնահատականներով ԱԺ-ում խոսեցին իշխանության կողմից համակարգված կոռուպցիայի և բռնությունների մասին։ Նիկոլը հարցերին պատասխանելու փոխարեն կրկին ընկավ (վերջին շրջանում ավելի հաճախ է դա տեղի ունենում) հիստերիայի մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ինչու՞։ Պարզ պատճառով, դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, մի քանի հազար հայի գլուխ կերավ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով՝ խաղաղություն,ժողովրդավարություն, արդարություն, դեպի Եվրոպա խոստումով։
Ընդդիմադիր պատգամավորները ամեն անգամ իրենց համառ, համարձակ, փաստարկված ելույթներով դեմ առ դեմ բացահայտում են նրա բոլոր ստերը, և զրոյացնում նրա իշխանության մնալու հիմքերը։
Ասում էին խաղաղություն,թշնամին ամեն օր կրակում է, ասում էին ոչ թալանին, պարզվում է համակարգված թալանում են, ասում էին ժողովրդավարության բաստիոն, պարզվեց լիգիտիմացնում են բռնությունները,որը այլևս իրենց իշխանության անբաժան ուղեկիցն է, ասում էին դեպի Եվրամիություն, վաղը գնում է Մոսկվա, լավ իմանալով, որ դա էլ իրեն չի փրկի։
Հիմա ո՞վ սրա տեղը լինի` չի գժվի։
Բայց դա քեզ չի փրկելու ,պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայլիդ համար, նախօրոք ասեմ անմեղսունակ լինելու որևէ տեղեկանք չի անցնելու:
Իսկ ոմանց հրճվանքը, դա առանձին թեմա է և ուշադրության արժանի, որը անպատասխան չի մնա»,-գրել է նա։