Բանակցությունները պատերազմից ավելի լավ են․ Լավրով
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 1 min read
Խաղաղության բանակցությունները պատերազմից ավելի լավ են, բայց Ուկրաինայում հակամարտությունը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Բանակցությունները պատերազմից ավելի լավն են, բայց հաջողության հասնելու համար, և մենք խորապես համոզված ենք դրանում, անհրաժեշտ է վերացնել հակամարտության արմատական պատճառները, ինչպես բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահը», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը անվտանգության հարցերը վերահսկող բարձր մակարդակի ներկայացուցիչների միջազգային հանդիպման ժամանակ։
Լավրովն ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողությունից առաջ և հետո Ռուսաստանը տարիներ շարունակ «առաջարկել և առաջարկում է ուկրաինական կողմին լուծել բոլոր խնդիրները, և դրանք ամեն տարի ավելի լուրջ են դառնում՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով»։
Նրա խոսքոով՝ Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կհայտարարվի մոտ ապագայում։