top of page

Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն այս օրերին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 16
  • 1 min read
ree

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (16-21.06.2025թ.)

   

ՈւշադրությունՀունիսի 17-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

 

Երևան քաղաքում՝Հունիսի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`Հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքի հունիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներՕդի առավելագույն ջերմաստիճան        37.5°C (2021թ.)Օդի նվազագույն ջերմաստիճա            10.2°C (1990թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան      22.3°C

 
 
1/2548
bottom of page