top of page

Սիրիական բանակը կհարվածի ՍԴՈւ-ի դիրքերին՝ պարետային ժամի սկսվելուց հետո․

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 8 hours ago
  • 1 min read

Սիրիական բանակը հայտարարել է Հալեպում քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր»-ի (SDF) դիրքերի վրա հարվածների մասին, հաղորդում է SANA-ն։

«Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերում ժամը 13:30-ից (Երևանի ժամանակով 14։30) կսահմանվի պարետային ժամ։ Մենք կոչ ենք անում քաղաքացիներին չմոտենալ SDF-ի դիրքերին։ Սիրիական բանակը ժամը 13:30-ից (Երևանի ժամանակով 14։30) կսկսի գործողություն, որի թիրախը SDF-ի դիրքերն են վերոնշյալ թաղամասերում», - SANA-ն մեջբերել է օպերատիվ շտաբի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և սիրիական բանակի միջև: Ավելի վաղ, BBC-ն հաղորդել էր, որ բախումների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։

 
 
1/2579
bottom of page