top of page

Ֆրանսիացի ֆերմերները տրակտորներով արգելափակել են Փարիզի կենտրոնը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 23 hours ago
  • 1 min read

Ֆրանսիացի ֆերմերները արգելափակել են Փարիզի առևտրային հարթակները և քաղաքի կենտրոն տանող ճանապարհները՝ ի նշան ԵՄ-ի և հարավամերիկյան ՄԵՐԿՈՍՈՒՐ դաշինքի միջև ազատ առևտրի վիճահարույց համաձայնագրի դեմ բողոքի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Նշվում է, որ Coordination Rurale միության ֆերմերները կոչ են արել Փարիզում բողոքի ցույցեր անցկացնել ԵՄ-ի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի համաձայնագրի դեմ, որը, նրանց կարծիքով, կարող է ավերել երկիրը՝ էժան սննդամթերքի ներմուծմամբ։

Ֆերմերները տասնյակ տրակտորներ են կայանել Էյֆելյան աշտարակի մոտ և արգելափակել քաղաքի կենտրոն տանող որոշ ճանապարհներ՝ չնայած ոստիկանության արգելքներին։

ԵՄ- ՄԵՐԿՈՍՈՒՐ համաձայնագրի վերաբերյալ քվեարկությունը սպասվում է, որ կկայանա վաղը։ Համաձայնագրին աջակցում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Իսպանիան։ Նշվում է, որ Եվրահանձնաժողովին, կարծես, հաջողվել է ապահովել Իտալիայի աջակցությունը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ ձայները կլինեն՝ առևտրային համաձայնագիրը առանց Ֆրանսիայի աջակցության հաստատելու համար։

 
 
bottom of page