Թրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասին
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի թիրախների վրա հարվածների մասին։
Fox News հեռուստաալիքի քաղաքական մեկնաբանի հետ հարցազրույցում Թրամփը նշել է, որ Իսրայելի հարձակումը իրեն չի զարմացրել։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) սկսեցին «Վերելք առյուծ» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակներում ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և օբյեկտներին։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունը նպատակ ունի կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իսրայելական զինվորականների և հետախուզության, Իրանը կարճ ժամանակում մոտեցել է միջուկային զենք ստեղծելու «անվերադարձելիության կետին»։