top of page

«Աստղիկ» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

  • Nov 11, 2025
  • 1 min read

Նախօրեին «ԱրմԼուր»-ը հայտնել էր, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Մի քանի ժամ հետո բժիշկները մոտեցել են ծննդկանի հարազատներին և ասել, որ նորածինը մահացել է։


Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին:

Այսօր ՔԿ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

1/2907
bottom of page