top of page

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

  • Aug 26, 2025
  • 1 min read

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին փաստաբան Ամրամ Մակինյանը միջնորդեց դադարեցնել Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ «Իսակովի պողոտայի» դրվագով և կարճել քրգործը՝ հաշվի առնելով ապացույցների ձեռքբերման ապօրինի եղանակները։

«Պաշտպանության կողմը արձանագրում է, որ քրեական գործով մինչդատական վարույթը կատարվել է դատավարական օրենքի այնպիսի առկա խախտումներով, որոնք հանգեցրել են Սերժ Սարգսյանի արդար դատաքննության իրավունքի խախտման։ Այդ խախտումները չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում, ուստի ստեղծված փաստաիրավական վիճակը հիմք է հանդիսանում սույն փուլում Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու»,- իր միջնորդությունը ներկայացնելով՝ նշեց փաստաբանը։

Սակայն Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

 
 
1/2721
bottom of page