top of page

Մյունխենում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ

  • Feb 13, 2025
  • 1 min read

Մյունխենում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ։


Bild թերթի տվյալներով՝ տուժել է առնվազն 15 մարդ։


Bayerischer Rundfunk մեդիա ընկերությունը հայտնում է, որ մեքենան մխրճվել է Ver.di արհմիության գործադուլի մասնակիցների խմբի մեջ։ Ականատեսներից մեկն ասել է, որ մեքենան միտումնավոր է մխրճվել ամբոխի մեջ։


Իրավապահները հայտնել են, որ վարորդը՝ 26-ամյա աֆղանստանցի ներգաղթյալը, ձերբակալվել է, նրա քայլի դրդապատճառներն անհայտ են։

 
 
1/2725
bottom of page