«Բարսելոնայում» ուսումնասիրում են Մարկուս Ռեշֆորդին փոխարինելու հնարավոր տարբերակները
- 2 minutes ago
- 1 min read

«Բարսելոնայում» ուսումնասիրում են թիմի եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդին փոխարինելու հնարավոր տարբերակները։ Անգլիացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հանդես է գալիս վարձավճարով՝ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելուց հետո։
«Կապտանռնագույնները» հետաքրքրված են 28-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքների ամբողջական ձեռքբերմամբ, սակայն «կարմիր սատանաների» հետ վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։
Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, եթե Ռեշֆորդի տրանսֆերը գնել չհաջողվի, «Բարսելոնան» կարող է կենտրոնանալ Աբդե Էզալզուլիի տարբերակի վրա, որը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում «Բետիսի» կազմում։
Նշենք, որ մինչև «Բետիս» տեղափոխվելը Էզալզուլին պաշտպանում էր հենց «Բարսայի» գույները, և կատալոնացիները պահպանել են ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու առաջնահերթ իրավունքը։
Transfermarkt-ը 24-ամյա մարոկկացու տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։




















