Բերդում կլինենք, հացի հերթում՝ մեկ է պայքարելու ենք. Կարեն Կարապետյան
- 2 hours ago
- 1 min read

«Ես ում հետ աշխատել եմ, բարեկիրթ մարդկային հարաբերությունները բոլորի հետ էլ պահում եմ, անգամ Նիկոլի հետ եմ պահում»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։
Հարցին՝ արդյո՞ք պատրաստ է բանակցությանների գնալ Նիկոլ Փաշինյանի հետ, ասաց. «Ոչ»։
Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է պահում, Կարեն Կարապետյանն ասաց. «Նորմալ մարդկային, տեսե՞լ եք, որ մենք հայհոյենք իրենց։ Դա էլ է հարաբերություն պահելու նորմալ ձև։ Եթե նկատել եք, մեր գաղափարախոսությունը խարխսված է միասնության վրա։
Մենք ոչ թե պետք է ատենք ՔՊ-ին, իրենց կամաց-կամաց պետք է բերենք ռեալ դաշտ։ Մենք մի ժողովուրդ ենք»։
Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, նա ասաց. «Ցանկացած որոշում մեր ընտանիքի համար ընկալելի որոշում կլինի, մեկ է դա մեր վարքագիծը չի փոխելու. բերդում կլինենք, հացի հերթում՝ մեկա պայքարելու ենք։ Ինձ կբեռնեն, տղայիս կբռնեն, մեկ է պայքարելու ենք, այն եզրն է, որ բոլոր կարմիր գծերն իրենք անցել են։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը:




















