top of page

Տարոն Անդրեասյանի զոհվելու օրն է այսօր, նրա խիզախությունն անհնար է ուրանալ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 11 minutes ago
  • 1 min read
ree

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը գրում է․

«Տարոն Անդրեասյանի զոհվելու օրն է այսօր: Այս տղայի դեպքը, եթե պատահեր «թալանչի նախկինների» օրոք, հիմա այս տղան առնվազն Արցախի հերոս կլիներ, իսկ այսօր մարդկանց խղճին է թողնված նրա հիշատակի օրը հարգելու պատիվը:

Էրատոյին իրենց տանն ընդունելուց հետո ես հիասթափվեցի Տարոնի ծնողներից, բայց Տարոնի խիզախությունն ու քաջությունը անհնար է ուրանալ: Այդպես լինում է, երբ զավակները մինչև մահ կռվում են թուրքի դեմ, հետո նրանց ծնողները այդ թուրքերի խամաճիկներին իրենց տնից ներս են թողնում:

Հիշատակդ անմար լինի, քաջ Տարոն: Դու ավելի լավ պաըվի էիր արժանի…»։

 
 
1/2432
bottom of page