top of page

Սիրելիներս, «սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է․ Նարեկ Մալյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 1, 2024
  • 1 min read
ree

Դիտեցի Բագրատ սրբազանի հարցազրույցը, չնայած արդեն շատ դժվար է դարձել սրբազանի խոսքը լսելը, բայց հաղթահարեցի:

Զրո ծրագիր, զրոյին մոտ բովանդակություն, փոխարենը լիքը ամբարտավանություն և մունաթ:

Ցավում եմ, որ շատ կարգին ու հայրենասեր մարդիկ հույսով են նայել Բագրատ սրբազանի գործողություններին, որոնց միակ շահառուն արդյունքում եղան ու մնում են գործող իշխանությունները:

Ամիսներ առաջ, ինձ բանտում այցելած պատգամավորներից մեկը, ով շարժման անկեղծ նվիրյալ առաջնորդներից էր,  հարցրեց թե ինչու չեմ աջակցում «Սրբազան շարժմանը»: Ես պատասխանեցի, որ սրբազանը իմ լռությունը կարող է համարել աջակցություն:

Սիրելիներս, «սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է: Վստահության կրեդիտը այլևս չկա: 

Տապալումը երկու պատճառ ունի1. Վարչապետի թեկնածուի ծայրահեղ սխալ ընտրությունը (պարտադրումը):2. Իշխանափոխության ծրագրի իսպառ բացակայությունը:

Մոտ օրերս ինչ որ ֆորմատով կանդրադառնամ վերը նշածներին ու կանեմ նաև մի քանի բացահայտում: 

Հրապարակախոս Նարեկ Մալյան

1/2458
bottom of page