Ամենայն հարգանքով բոլոր նախագահների հանդեպ, բայց ապագա Հայաստանում նոր առաջնորդների ժամանակն է. Նարեկ Կարապետյան
Dec 23, 2025
1 min read

«Մեր ձևով» շարժումը Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է: Եվ մենք կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով մենք կշրջենք հասարակության մեջ պարտությունների անիվը:
Այս մասին «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Մեզ պետք է՝ Հայաստանն ունենա նոր ղեկավար: Ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ. իրենք արել են աշխատանք, բայց ապագա Հայաստանում իրենց ժամանակը էլ չէ, նոր առաջնորդների ժամանակն է»,-ասել է Նարեկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ մեկնարկել է «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովը:




















