top of page

Շտապօգնության մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 2, 2025
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։



Իսկ բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթ, ապա կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել կանաչ գազոնում՝ ծառի մոտ։



Տեղում շտապօգնության բժիշկների հերթապահ մեկ այլ խմբի բժիշկները օգնություն են ցուցաբերել վթարի ենթարկված շտապօգնության ավտոմեքենայի բժշկին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։



Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։



Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները

 
 
bottom of page